Ամենայն Հայոց կաթողիկոսի միջնորդագիրը Հայաստանի Հանրապետության վարչապետին Գանձակի հայոց փոխանորդի խնդիրը քաղաքում հյուպատոս ու օտար պետության ներկայացուցիչ ունենալու հարցը դրական լուծելու վերաբերյալ
N167
16 մարտի 1920 թ.
Էջմիածին
Գանձակ քաղաքի և շրջակա գյուղերից գրավոր և բանավոր դիմումներ են լինում ինձ, նկարագրելով տեղի հայ բնակչության ծանր վիճակը, որ առաջանում է թուրք բնակչության և կառավարության այլևայլ ճնշումներից, որ նման են տաճկական կառավարության բարբարոսության ինչպես կնկատեք գրությանս կցած Գանձակի փոխանորդի հայտարարության N 58 պատճենից:
Իբրև ազգի ընտրյալ հանուրց հայության հովվապետ անտարբեր չեմ կարող լինել իմ հոտի կրած տանջանքներին: Ուստի խնդրում եմ բարեհաճել հնարավոր միջոցներ ձեռք առնել դրանց առաջն առնելու: Գուցե հնարավոր կհամարեք օտար պետությունների ներկայացուցիչներ, միսսիա ուղարկել տալ Գանձակ բնակչության մեջ անդորրություն ստեղծելու, մինչև անգամ եթե և ժամանակավոր լինի միսիան:
Իմ դիմումին համաձայն Արտաքին գործոց մինիստրությանդ հայտնել էր համաձայնություն Գանձակում հայ հյուպատոս նշանակել, սակայն ցայսօր չէ նշանակվել, ժամանակ է այդ խնդիրն էլ ըստ կարելվույն շուտով կարգադրել և ապահովել ժողո- վուրդիս կյանքը և գործը:
Ողջ լինել մաղթեմ Ձեզ ի Տյառնե ՀՀ ՊԱ, ֆ. 57, ց. 5, գ. 216, թ. 4: Բնագիր: Ձեռագիր:
Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003