«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243)
Օգոստոսի 12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն դիմել է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Է. Կաստրոյին՝ կոչ անելով նրան օգնել թեթեւացնելու Ադրբեջանի կողմից նոր հարձակումների ենթարկված Հայաստանի վիճակը։ Վազգեն Ա-ն Եկեղեցիների համաշխարհային խորհրդին կոչ է արել օգտագործել իր ողջ հեղինակությունը պատերազմը կանխելու համար, երկու կողմերին պարտավորեցնել վայր դնելու զենքը, նպաստել հաշտությանը եւ ղարաբաղյան հարցի արդարացի լուծում գտնել։