(Ռուսական և թուրքական բանակների միջև 1917 թ. դեկտեմբերի 5 (18)-ին (1333թ. դեկտեմբերի 18-ին) կնքված զինադադարի պայմանագրի հավելվածը)
Կովկասյան-Թուրքական ռազմաճակատում գործող ռուսական և թուրքական բանակների միջև կնքված զինադադարի պայմանագրի վեցերորդ հոդվածի համաձայն պայմանավորվող կողմերի միջև զինադադարի գործողության ժամանակամիջոցի համար սահմանվում են հետևյալ դեմարկացիոն գծերը՝
1) Սև ծովից մինչև Դերսիմ (մինչև Ֆիրինդահ-դաղ և Փոխթուր-դաղ լեռները) երկու կողմերի համար այն գծերը, որոնք անցնում են հակառակորդների առաջավոր խրամատների վրայով։
2) Ռազմաճակատի երկարության մնացած հատվածում այն պայմանական գծերը, որոնք անցնում են հետևյալ տեղային առարկաների, բնակավայրերի և բնասահմանների վրայով՝
ա) Ռուսների համար՝ Ֆիրինդահ-դաղ լեռը՝ Աք-բաբա լեռան վրայով, Սիբլոս լեռը (Քեր-սինոդ–դաղը, 2405), Աք-թաշ լեռը, Գոշմիր-դաղ լեռը (2460), Շեյթան-դաղ լեռնաշղթան, Ջորիս-դաղ լեռնաշղթան, Բաղչա գյուղը, Սոլուքի կամուրջի հյուսիսային ծայրը, Իզրաք գյուղը (Տիկնիկ գյուղից դեպի Հարավ-արևելք 7 վերստի վրա), Մուհաջիր-քեյ գյուղը (Նուր-քաչաք գյուղից դեպի հարավ-արևմուտք 2 վերստի վրա), Բարիանի մարտագծի աջ թևը և նրա առաջավոր խրամատների երկարությամբ դեպի Վանա լիճը, այնուհետև Վանա լճի վրայով՝ նրա հարավային ափին զուգահեռ, և նրանից 5 վերստ հեռավորության վրա մինչև Ախթամար-ադասի կղզին (ներառյալ), այնուհետև Փենդա-կանիս-դարաս ու դետաբերանը և 2800 լեռան (Դումբերան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք 3 վերստի վրա), Սարի-դաղ լեռան (3150) վրայով, Մերվանե և այնուհետև ըստ 7-րդ Կովկասյան առանձին կորպուսի հանձնախմբի որոշման։
բ) Թուրքերի համար՝ Փոխթուր-դաղ լեռից Քաթըր-թափա լեռի, Մարշան-դաղլարի լեռան (3449) վրայով, Քարիջա-քալա լեռը (3200), Մորդոքան գյուղը (Բելումերից դեպի հարավ-արևմուտք 6 վերստի վրա), Քինոլար գյուղը, Յուքարի-քայիր գյուղը (Ֆարջաղին գյուղից դեպի հարավ-արևելք 5 վերստի վրա), Մուսթաֆա-Բեքին-Կավղի գյուղերը (Սափան-դաղ լեռից դեպի հարավ 2 վերստի վրա), Չոմաք գյուղը, Զաղքի գյուղը (Կիգիից դեպի հյուսիս-արևմուտք 6 վերստի վրա), Պորտալիք գյուղը (Կիգիից դեպի Հյուսիս-արևելք 4 վերստի վրա), Ավիք-դաղ լեռը (2300, Հոսանք գյուղից դեպի Հյուսիս-արևմուտք 3 վերստի վրա), Գուլլար-Ջաբալի (2200) բնասահմանը, Սաղնիս գյուղը, Օգնոթ գյուղը, Շերաֆեդդին-դաղլարը (2350, Բինդար-թափասի լեռից դեպի հարավ 6 վերստի վրա), Աշաղի-քիրվազ գյուղը, Բողլան-գեդիղի լեռնանցքը (Յուքարի-քիրվազից դեպի հարավ 5 վերստի վրա), Քոլ գյուղը (Զիարաթ գյուղից դեպի հարավ 4 վերստի վրա), այնուհետև Մուրադ-չայի երկարությամբ մինչև Սոլուքի կամուրջի հարավային ծայրը։ Վերջինից դեպի Քըրթաքոմ գյուղը (Տիկնիկ գյուղից դեպի հարավ-արևելք 5 վերստի վրա), Ազաք-բուր գյուղը (Նուր-քաչաք գյուղից դեպի հարավ-արևմուտք 4 վերստի վրա), Մուշեղաշեն գյուղը և այնուհետև մինչև Վանա լիճը առաջավոր խրամատների երկարությամբ։
Այնուհետև Վանա լճի հարավային ափը մինչև Արիչ-դարասու գետաբերանը, Արիչ-դարասի գետի երկարությամբ, հետո դեպի Արիչ-վանք գյուղը (Ախթամար ծովից դեպի հարավ 8 վերստի վրա ), Հավալիշհաբ-դաղ լեռը (Գումբերան գյուղից դեպի արևմուտք 7 վերստի վրա), Արիքոմ գյուղը (Շատախից դեպի հյուսիս-արևելք 8 վերստի վրա), 2400 լեռը (Աշքան գյուղից դեպի արևելք 4 վերստի վրա), Ջուլամերկ։
Վերը թվարկված կետերի միջև դեմարկացիոն գծերն անցնում են կամ ջրբաժանքներով, կամ, այնտեղ, որտեղ ջրբաժանքները տեղանքում ցայտուն չեն արտահայտված, այդ կետերը միացնող ուղիղ գծերով։ Ուղիղ գծերով են միացվում նաև Կովկասյան բանակի և 7-րդ Կովկասյան առանձին կորպուսի, ինչպես նաև համապատասխան թուրքական զորական միավորումների դեմարկացիոն գծերի թևերը։
Բոլոր թվարկված կետերը համարվում են համապատասխանաբար գրավված պայմանավորվող բանակներից յուրաքանչյուրի կողմից, բացի Սոլուքի կամուրջից, որը անջատում է երկու կողմերին։ Բոլոր վերոնշյալ անունները թուրքական տեքստում վերցված են Թուրքական Գլխավոր շտաբի՝ 1/200000 մասշտաբով հրատարակած քարտեզից. ռուսական տեքստում՝ նույն հրատարակության ռուսական պատճենից։ Այս քարտեզներով հենց պետք է ղեկավարվել այն բոլոր հարցերի լուծման ժամանակ, որոնք կապված են զինադադարի պայմանագրի հետ։
1917 թ. դեկտեմբերի 5-ի ժամը 15-ն անց… րոպեին
1917 թ. դեկտեմբերի 18-ի ժամը 3-ն անց… րոպեին
ք. Էրզինջան
(ստորագրություններ)*
———————————–
Վավերագիրն ստորագրված է նույն այն անձնավորությունների կողմից, որոնք ստորագրել են ռուսական ու թուրքական բանակների միջև կնքված զինադադարի պայմանագիրը:
———————————–