November 27, 2024

Ազատագրվեց Դադիվանքը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

Ազգ, 1 ապրիլի, 1993թ., թիվ 59(310), հինգշաբթի

Լռեցվել են թշնամու ևս մի քանի կրակակետեր

Իրադրությունը ԼՂՀ Մարտակերտի և Ադրբեջանի Քելբաջարի շրջանների սահմանային գոտում շարունակում է մնալ խիստ լարված: Կասեցնելով թշնամու հերթական գրոհը և անցնելով հակահարձակման՝ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը մարտի 30-ի երեկոյան և լույս 31-ի գիշերը ոչնչացրել են թշնամու կրակակետերը Չորման, Ղչլղայա և Վանք գյուղերում: Երկու կողմերից էլ կան զոհեր և վիրավորներ: Այս մասին, վկայակոչելով ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի տվյալները, Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Այսպիսով, հայկական ուժերն ամբողջովին վերահսկողության տակ առան վաղ միջնադարյան ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից մեկը՝ Դադիվանքը:

Լարվածության որոշ թուլացում է նկատվում Մարտակերտ շրջկենտրոնի մատույցներում, որտեղ երեկ և նախորդ գիշեր ընթանում էին առանձին դիրքային մարտեր: Ռազմաճակատի այս հատվածում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Հայկական ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել շրջկենտրոնի մերձակա բարձունքները: Մարտի 30-ի երեկոյան Ադրբեջանի Աղդամի և Ֆիզուլու շրջաններից հրետակոծվել են Ասկերանի շրջանի Խանաբադ, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Շեխեր գյուղերը: Տուժածներ և ավերածություններ չկան: Ֆիզուլու շրջանի տարածքից հրետակոծվել են Հադրութ շրջկենտրոնն ու շրջանի Դուդուկչի գյուղը: Զոհվել է 3, վիրավորվել 1 մարդ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives