«Հայաստանի Հանրապետություն», 9 մարտի, 1993թ.
Մարտակերտի ճակատում մարտի 6-ի և 7-ի կռիվները նոր հաջողություն բերեցին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերին: Ազատագրվել են Կուսապատ, Մեծշեն, Մոխրաթաղ և Ջանյաթաղ գյուղերը: Հայ ազատամարտիկները գրավել են նաև Հոռաթաղ և Դամիրլու գյուղերի իշխող բարձունքները: Մարտերը շարունակվում են:
Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի շտաբի հաղորդման համաձայն, ադրբեջանական կազմավորումները կրել են կենդանի ուժի զգալի կորուստներ, մարտի դաշտում թողել են մի քանի զրահամեքենա: Հայ ազատամարտիկների մեջ կան վիրավորներ: Մարտի 6-ի գիշերը Ֆիզուլու շրջանում տեղակայված ռազմական հենակետերից հակառակորդը գնդակոծել է Հադրութ շրջկենտրոնը: Կան ավերածություններ: Հայ ինքնապաշտպաններից մեկը զոհվել է, մեկը՝ վիրավորվել: