Հառաջ, 8 փետրվարի, 1920թ. թիվ 29
Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունը բաց է թողել հետևյալ թռուցիկը.
«Ադրբեջանի ընկեր բանվորներ, գյուղացիներ և ասկյարներ, ժողովրդի թշնամիները զգում են մեր ուժն ու հզորությունը, նրանք ուզում են քայքայել մեր շարքերը, շահագործելով ժողովրդի հեղափոխությունը իրենց ոճրագործ մտադրությունների համար։ Զանազան մութ անձնավորությունները քաղաքում տարածում են պրովոկացիոն լուրեր, ցույց տալով ճիշտ օրը բանվորական զինված ցույցերի, ընդհանուր գործադուլների և այլն, և այլն։ Ընկերներ, այդ անում են մութ ուժերը, հակահեղափոխական գործ գործելով։ Ավելի գիտակցություն է հարկավոր, որպեսզի գործիք չդառնանք մեր թշնամիներին։ Մի տրվեք պրովոկացիային, լսեցեք միայն ձեր կազմակերպության կոմունիստական կուսակցության։
Կովկասի կոմունիստական կարմիր կոմիտե
Ադրբեջանի կոմունիստական կուսակցություն»։