«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)
ԼՂՀ Մարտակերտի շրջանում գերի ընկած ադրբեջանցի զինվորներից մեկը՝ Նաբիր Օսմանովը, վկայում Է, որ ադրբեջանական բանակի կազմում կռվում են ԱՊՀ-ի 4-րդ բանակի երկու գունդ՝ մեկը Շահումյանում, մյուսը՝ Ասկերանի ուղղությամբ։ Նա նաեւ ասել Է, որ միայն Սրխավենդ գյուղի մոտ ադրբեջանական կողմի կորուստները կազմել են մոտ 300 զինվորներ, որոնց զգալի մասը ռուսներ են։