«Երկիր», 17 հունիսի, 1992թ.
Կապանի շրջանին սահմանակից ադրբեջանական Ջանգելանի շրջանում ռազմական ուժի եւ տեխնիկայի կուտակումներ են նկատվում։ Մեր ստացած տեղեկությունների համաձայն, ադրբեջանցիները, առանց որեւէ դիմադրության հանդիպելու, իրենց հսկողության տակ են վերցրել շրջանի Ներքին Հանդ գյուղի մոտ գտնվող ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Սոյուղի բարձունքը։ Ադրբեջանցիները, գրավելով այդ բարձունքը, փաստորեն իշխող դիրք են ապահովել եւ Կապանի եւ Մեղրու շրջանների նկատմամբ։