«Ազգ», 10 սեպտեմբերի, 1993թ., թիվ 174(425), ուրբաթ
Իրանը պատվիրակություն է ուղարկել Ադրբեջան, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների ճամբարի ստեղծմանը հետևելու համար, Նիկոսիայից հաղորդում է Ռոյթըր գործակալությունը, վկայակոչելով Իռնա գործակալության տեղեկությունները: Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով ստեղծվող և 100 հազար փախստականների համար նախատեսված ճամբարը կկառուցվի Իմիշլի քաղաքի շրջանում՝ Բաքվից 180 կմ հարավ-արևմուտք և Իրանի սահմանից 20 կմ հեռու: Պատվիրակության կազմի մեջ են Կարմիր մահիկի իրանական ընկերության և որոշ նախարարությունների ներկայացուցիչներ: