«Ազգ», օգոստոսի 6, ուրբաթ, 1993թ.
ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից հաղորդեցին, որ օգոստոսի 4-ի երեկոյան Աղդամի շրջանի խորքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հարձակվել են Քենգիրլի գյուղի ուղղությամբ, փորձելով ճեղքել հայկական ուժերի պաշտպանական դիրքերը: Այդ մասին Ստեփանակերտից հաղորդեց մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Նախնական տվյալներով, մեր կողմից զոհեր չկան:
ԼՂՀ ռազմական դիտորդների կարծիքով, ադրբեջանական բանակի կողմից զինադադարի խախտումները վկայում են այն մասին, որ ադրբեջանական բանակում կան չվերահսկվող կազմավորումներ, որոնց իշխանության համար պայքարում օգտագործում են Ադրբեջանի տարբեր քաղաքական խմբավորումներ: Երեկ օրվա առաջին կեսին Ֆիզուլիից հրետակոծվել են ԼՂՀ Մարտունու և Հադրութի շրջանների պաշտպանական դիրքերը: Մանրամասները ճշտվում են: ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ օգոստոսի լույս 5-ի գիշերը և առավոտյան Հայաստանի սահմանամերձ շրջաններում պահպանվել է հարաբերական անդորր: