«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401)
Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Աբուլֆազ Էլչիբեյը հրաման է արձակել, որի համաձայն արձակուրդում գտնվող բոլոր զինծառայողները պետք է մինչեւ ապրիլի 5-ը վերադառնան իրենց զինմասերը։ Հատուկ հանձնաժողովը ապրիլի 5-18-ը կստուգի զինված ուժերի անձնակազմը։ Պաշտպանության նախարարությանը հանձնարարված է հատուկ կետեր ստեղծել բոլոր ճանապարհների վրա, կայարաններում, նավահանգիստներում, օդանավակայաններում եւ այլուր՝ ի հայտ բերելու ծառայությունից խուսափող անձանց: Զորակոչային տարիքի անձանց արգելվում է դուրս գալ հանրապետությանսահմաններից: Մարտի 31-ին հայտարարված մասնակի զորահավաքի համաձայն, զինվորական ծառայության են կանչված 1966-1975 թվականներին ծնված երիտասարդները: