«Հայաստանի Հանրապետություն», 4 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176(780), շաբաթ
Ադրբեջանի տարածքում չկան իրանական զորքեր: Զանգվածային լրատվության մի շարք միջոցների տեղեկությունները Ադրբեջանի տարածքում իրանական բանակի ստորաբաժանումների գտնվելու մասին չեն համապատասխանում իրականությանը. ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հայտարարեց Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանական հանրապետության լիազոր ներկայացուցչի տեղակալ Ռաֆայել Հուսեյնովը: Ընդսմին նա վկայակոչել է հանրապետության վարչապետի ապարատում ստացված տվյալները: