«Երկիր», 14 հունվարի, 1993թ., թիվ 6 (348)
Շարունակվում է լարված մնալ իրադրությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանային գոտում: Հունվարի 12-ին Ադրբեջանի ազգային բանակը հրետակոծել է Մարտունու շրջանի սահմանապահ դիրքերը: Երեկ առավոտյան Մարտակերտի շրջանի բռնազավթած տարածքներից «Գրադ» կայանքներից եւ թնդանոթներից հրետակոծվել են ռազմաճակատի պաշտպանական դիրքերը։ Տուժածներ չկան։ Այդ շրջանից ստացվել է նաեւ ավելի մտահոգիչ լուր` հունվարի 12–ին Մարտակերտի շրջանի օդային տարածքում պայթել է Ադրրեջանի Հանրապետությունից արձակված «Երկիր–օդ» տեսակի հրթիռ, որի պայթյունը, բարեբախտաբար, լուրջ հետեւանքներ չի ունեցել: