«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252)
Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը հայտարարել է, որ իր իշխանության երկու ամսվա ընթացքում ադրբեջանական զորքերին Ղարաբաղի համար չհայտարարված պատերազմում հաջողվել է նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը: Ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ, Էլչիբեյն ասել է, որ իր ղեկավարության օրոք հաջողվեց չեզոքացնել Ադրբեջանի տրոհման վտանգը: Նրա խոսքերով, Ադրբեջանում ազգային տարադրամի ներդրումը կարևոր հանգրվան է հանրապետության անկախացման ճանապարհին: Նախագահը խոստացել է, որ մոտ ժամանակներս գործի կդրվի հողային բարեփոխումների ծրագիրը և կապապետականացվեն խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները: