Ազգ, 12 հունիսի, 1991թ., թիվ 34
Խորհրդային Ադրբեջանի վարչապետ Հասան Հասանովը և Իրանի նախագահ Ռաֆսանջանին, երեկ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, քննարկեցին խորհրդա-իրանական և ադրբեջանա-իրանական փոխհարաբերություններին վերաբերող հարցերը։
Հանդիպման ընթացքում Ռաֆսանջանին, պաշտպանելով Գորբաչովի քաղաքականությունը, հայտնեց, թե իրանա-խորհրդային հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն և անհրաժեշտ է բոլոր ոլորտներում զարգացնել այդ հարաբերությունները։ Իրանի ռադիոն հայտնեց նաև, որ ռադիոյի և հեռուստատեսության կապերն ընդլայնելու նպատակով, հունիսի 11-ին, Թավրիզում կնքվել է համաձայնագիր։