«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310)
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները մերժել են Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորների առաջարկները Ադրբեջանի կառուցվածքի ֆեդերատիվ կամ կոնֆեդերատիվ ձեւ տալու մասին։ Այս մասին խոսակցություն է եղել երկու խորհրդարանների պատգամավորների կողմից Բաքվում կազմակերպված «Կլոր սեղանի» շուրջ։
Ադրբեջանի ԳԽ արտաքին գործոց բաժնի վարիչ Նամիկ Ախունդովը հայտարարել է, թե Ադրբեջանը բոլոր ազգային փոքրամասնություններին կարող է տալ մշակութային ինքնավարություն եւ կարիք չկա հանրապետությունը բաժանել ազգային–վարչական մասերի։ Անդրադառնալով հայկական փոքրամասնության հարցին, Ախունդովը նշել է, որ հարցը պետք է լսվի միայն հավասարության պայմաններում, այսինքն՝ նույն ինքնավարությունը պիտի ստանան նաև Հայաստանից քշված 200 հազար ադրբեջանցիները։