Մշակ, 22 հունիսի, 1918թ., թիվ 118
ԹԻՖԼԻՍ, 20 հունիսի.— Թիֆլիսում ստացված տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի Ազգային խորհուրդը ստորագրել է իր արձակման արձանագրությունը: «Հումմեթ» և «Մահմեդական սոցիալիստական բլոկ» ֆրակցիաները մինչև այդ վճռի կայացումը դուրս են եկել ազգային խորհրդի կազմից: Կազմված է նոր կառավարություն արտակարգ լիազորություններով Խան-Խոյսկիի գլխավորությամբ: Կառավարության մեջ մտել են նաև Բաքվի մահմեդական խոշոր բուրժուազիայի և տեղական խոշոր հողատերերի մի քանի աչքի ընկնող ներկայացուցիչներ: