November 28, 2024

Ադրբեջանի զորքերը ջարդված

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 4 ապրիլի, 1920թ., թիվ 71

Գորիս, մարտի 31-ին: 14 ժամ 30 րոպե Ադրբեջանի զորքերը խոշոր ուժերով՝ երեք տեսակի զենքերով, ունենալով 10 թնդանոթ, հարձակում գործեցին երեք ուղղությամբ. Մինքենդի կողմից՝ Գորիսի վրա, Քերլյարի կողմից՝ Ալի-Կուլի-Ուշաղի վրա և Ջեբրայիլի կողմից՝ Ղափանի վրա: Առաջին երկու ուղղությամբ բոլոր հարձակումները հայերի կողմից հետ են մղված և Ադրբեջանի զորքերի հարձակումը դադարեցված է: Ղափանի ուղղությամբ հայկական ուժերը, որոնք բաղկացած են եղել տեղական բնակիչներից, կարողացել են թշնամուն հետ մղել դեպի Այնյթաղ բարձունքները: Մարտի 25-ին թշնամին հետ է շպրտված և դրությունը վերականգնված է: Հայերը հետապնդում են խուճապի մատնված հակառակորդին: Մարտի 26-ին հետ են մղված Ադրբեջանի զորքերի ուժեղ հարձակումները: Հայերը հակահարձակման են դիմել Տեղից մինչև Խարթիզ և վճռական գրոհով պատռել են թշնամու ճակատը, սկսած Բազրբեկլուից մինչև Մասխուդլի և առաջ են շարժվել մեծ հաջողությամբ: Հայերը գարվել են Ասկերանը, խլելով մի թնդանոթ և երկու գնդացիր. Շրջապատել են Մալիբեյլու գյուղը, թշնամու շտաբը, Խանքենդին և Շուշին: Կլիմայական և պարենավորման ամենաանբարեհաջող պայմաններում հայ ազգաբնակությունը անձնազոհությամբ պաշտպանում է իր ազատությունը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives