«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252)
Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյը հրամանգիր է ստորագրել հանրապետության Ֆիզուլիի և Ջեբրայիլի շրջաններում մեկամսյա ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին: Ինչպես «Ինտերֆաքսին» հաղորդել են նախագահի մամլո ծառայությունում, արտակարգ դրություն մտցնելը կապված է այն բանի հետ, որ վերջին ժամանակներս այդ շրջանները զանգվածային գնդակոծության են ենթարկվել հայերի կողմից, ինչը իրական վտանգ է ստեղծել խաղաղ բնակիչների կյանքի համար»: Ա. Էլչիբեյի հրամանագիրը ներկայացվելու է Ադրբեջանի ազգային մեջլիսի հաստատմանը: