Հառաջ, 7 հունվարի, 1920թ., թիվ 5
Երևան, 4 հունվարի 1920թ.
Ես ստացել եմ Նախիջևանից տեղեկագիր դեկտեմբերի 27-ին գրված, որից պարզվում է, որ զանգեզուրցի փախստականները ցանկացել են Ագուլիսը ավերել, բայց շնորհիվ վարչության ձեռք առած միջոցների շարժումը ճնշված է։ Հետևանքը եղել է այն, որ հայերը Ներքին Ագուլիսը թողնելով գաղթել են Վերին Ագուլիս։ Նախիջևանից եկավ ամերիկական գնդապետ Շելլի, նա հայտնում է նույնը, մարդկային զոհեր, ասում է չեն եղել։ Թե ի՞նչ է եղել դրանից հետո, ոչինչ հայտնի չէ։ Վաղը Նախիջևան է գնում միսիայի հանձնարարությանց սպան, գնդապետ Շելլիի հետ ուրիշ գործով։ Ես զրույց ունեցա Հայաստանի նախարարի հետ տեղեկագրի բովանդակության առթիվ. Սպայի գնալը գտանք բավական։ Վերադարձից հետո մանրամասնությունները կհայտնեմ։ Ձեր հեռագրի պատճենը և նամակը ուղարկում եմ Նախիջևանի նահանգապետին։ Դիվանագիտական ներկայացուցչի փոխարեն Միրբաբաև