November 27, 2024

Ադրբեջանը խախտում է զինադադարը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 21 օգոստոսի, 1993թ., թիվ 158 (499)

Չնայած կնքված համաձայնագրին, ԼՂՀ ռազմաճակատներում դրությունը չի կայունացել։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակում են իրենց մարտական գործողությունները հանրապետության հարավ–արեւելյան եւ ողջ հարավային հատվածում։ Հրթիռահրետակոծության են ենթարկվում Մարտունու եւ Հադրութի շրջանի սահմանամերձ խաղաղ բնակավայրերը։ Ռազմական խոշոր ընդհարում է տեղի ունեցել ԼՂՀ Մարտունու շրջանի սահմանագծում։ Ոչ մի կերպ չենթարկվելով հնգօրյա հրադադարի պայմաններին, թշնամին շարունակում է հրետակոծել պաշտպանական դիրքերը։

Ղարաբաղցի մարտիկները ստիպված են եղել հակահարված տալ թշնամուն եւ ոչնչացնել Ֆիզուլու այն ռազմական հենակետերը, որտեղից անընդհատ հրթիռակոծվում էին մեր պաշտպանական դիրքերը։ Օգոստոսի լույս 20-ի գիշերը եւ երեկ առավոտյան դիրքային փոխհրաձգություններ են տեղի ունեցել Հադրութի սահմանամերձ գոտում։ Տուժածների մասին առայժմ ստույգ տվյալներ չկան։

Օգոստոսի լույս 20-ի գիշերը ադրբեջանական զինված կազմավորումները կրկին գնդակոծության են ենթարկել Հայաստանի սահմանամերձ պաշտպանական դիրքերը։ Այս անգամ թշնամու թիրախ են դարձել Նոյեմբերյանի շրջանի Կոթ եւ Կրասնոսելսկի շրջանի Վերին Ճամբարակ գյուղերը։ Տուժածներ չկան։ ՀՀ սահմանամերձ մյուս շրջաններում հարաբերական հանգիստ է։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives