«Երկիր», 9 հոկտեմբերի, 1992թ., թիվ 195 (284)
Ադրբեջանի խորհրդարանի ազգային ժողովը 43 «դեմ» և 1 «կողմ» ձայնով քվեարկել է Ադրբեջանի կողմից ԱՊՀ-ի վերաբերյալ պայմանագրի վավերացման դեմ: Քվերակմանը նախորդել է նախագահի ելույթը. վերջինս հանդես է եկել հանրապետության՝ ԱՊՀ մտնելու դեմ:
Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ Ադրբեջանին կվնասի համագործակցության հետ կապերի խզումը: «Մենք կհամագործակցենք ԱՊՀ-ին միայն որպես դիտորդ կամ ասոցիատիվ անդամ»:
Նախագահը հայտնել է, որ հանրապետության ղեկավարությունը ԱՊՀ-ի պաշտպան չի կարող լինել, քանի որ գիտակցում է նման միության անհեռանկար լինելը: Էլչիբեյի կարծիքով, ԱՊՀ-ի պահպանման անխոնջ կողմնակից են հանդես գալիս Միջին Ասիայի հետկոմունիստական ռեժիմները, որոնք այդ կերպ փորձում են պահպանել իշխանությունը: