«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328)
Դետեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ է ժամանել Աղրբեջանի Հանրապետության նախագահ Ա. Էլչիբեյը։ Ուկրաինայի ԱԳ նախարարության մամլո կենտրոնում Ա.Մ.-ին հայտնել են, որ այցի նպատակը Ուկրաինայի եւ Ադրբեջանի միջեւ բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ պայմանագրի սաորագրումն է։ Նույն օրը կայացել է նախագահներ Լ. Կրավչուկի եւ Ա. Էլչիբեյի առանձնազրույցը։ Նշենք, որ Ադրբեջանը առաջնային նշանակություն է տալիս Ուկաինայի հետ հարաբերություններին։ Վերջերս կայացած ԱԺՃ-ի համագումարում Էլչիբեյը նշել է Ուկրաինայի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը, որը, ըստ նրա, կօգնի լուծել հումքի խնդիրը: