Հառաջ, 7 հունվարի, 1920թ., թիվ 5
Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչին Երևանում, պատճենը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին
Բաքու, 1 հունվարի, 1920թ.
Ես ստացել եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հեռագիրը Օրդուբադի և Նախիջևանի մահմեդականների շարժման մասին Ագուլիսի և այլ հայաբնակ գյուղերի դեմ, և որ Ագուլիսը ենթարկվել է բնաջնջման և ավերածության։ Խնդրում եմ ձեզ անմիջապես անցնել դեպքի վայրը, ստուգել հանգամանքները և դիմել Ձեզանից կախված բոլոր միջոցներին այդ շարժմանը վերջ տալու համար։ Անհրաժեշտ է բնակչությանը պարզաբանել, որ Ադրբեջանի կառավարությունը անդավաճանորեն կանգնած է այն տեսակետի վրա, որ Անդրկովկասի ժողովուրդների միջև եղած վեճերը և թյուրիմացությունները պետք է լուծվեն ոչ թե զենքի ուժով, այլ խաղաղ ճանապարհով։ Այս ուղղությամբ կառավարությունը գործադրում է բոլոր անհրաժեշտ միջոցները։ Հետևանքների մասին հեռագրեցեք։ Արտաքին գործերի նախարար Խան-Խոյսկի