«Երկիր», 21 օգոստոսի, 1992թ., թիվ 160 (249)
Աբխազիայի խորհրդարանը չորեքշաբթի օրը դիմել է միջազգային առողջապահության կազմակերպություններին և բարեգործական հիմնարկներին, ինչպես նաև ԱՊՀ-ի առողջապահական կենտրոններին, խնդրելով ինքնավարությանը դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ մատակարարել:
Դիմումում նշվում է, որ «Վրաստանի Պետխորհրդի զորքերի ուխտադրժորեն Աբխազիայի վրա հարձակվելու հետևանքով, նրա տարածքում լայնամասշտաբ մարտական գործողություններ են ծավալվել, որի ընթացքում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ»: Վրացական զորքերի կողմից բռնազավթված տարածքներում բարբարոսաբար ոչնչացվում են բժշկական հիմնարկները, որը անհնար է դարձնում վիրավորներին օգնություն ցույց տալը: