«Երկիր», 9 հոկտեմբերի, 1992թ., թիվ 195 (284)
Վրաստանի արտաքին գործոց նախարարության իրազեկ աղբյուրներից մեր թղթակցին հայտնեցին, որ Աբխազիայում կազակներ են հայտնվել: Վրացական կողմի պնդումներով նրանց թիվը հասնում է շուրջ 400-ի:
Պետխորհրդի մամլո կենտրոնը պնդում է, որ աբխազական ուժերը տենդագին հարձակման են պատրաստվում, և որպես հարձակման թիրախ ընտրված է Սուխումին: Միաժամանակ վրացական աղբյուրները հայտնում են, որ Վրաստանը պատրաստվում է դիմագրավել ցանկացած հարձակում:
Աբխազական աղբյուրները նույնպես պնդում են, որ վրացիները նոր հարձակում են ծրագրում Աբխազիայի ինքնապաշտպանության դիրքերը ճեղքելու համար: