«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243)
Աբխազական խորհրդարանի վրացական խմբակցությունը բողոք է հայտնել Աբխազիայում հակավրացական քաղաքականության կապակցությամբ։ Սուխումում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ հանրապետությունում հաճախակի է դարձել վրացիների ազատումն աշխատանքից եւ նրանց աբխազներով փոխարինելը։ Սակայն կոնկրետ ազգանուններ չեն նշվում։