«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251)
Աբխազիայի ողջ հայ բնակչությունը, բացի Գուդաուտիի շրջանում բնակվող հայերից, ենթարկվում է զանգվածային բռնությունների: Այդ մասին «Սնարքի» թղթակցին հայտնել է Աբխազիայի Գերագույն խորհրդի մամլո կենտրոնի աշխատակից Ջեմմա Մացոյանը:
Վրաստանի ազգային գվարդիայի ստորաբաժանումները հրասայլերով և զրահապատ մեքենաներով ներխուժում են հայկական գյուղեր, քանդում բնակելի տները, ոչնչացնում բանջարանոցներն ու ցանքատարածությունները, հափշտակում անձնական օգտագործման ավտոմեքենաները, բռնաբարում կանանց և աղջիկներին: Երեկ տեղական ժամանակով 12:45-ին, Աբխազիայի Գուլերիփիշիի շրջանից երեք ավտոբուսով Գուդաուդի են հասնել 300 հայ փախստականներ:
Ջեմմա Մացոյանը Հայաստանի կառավարությանը մեղադրել է անգործության մեջ՝ հայտարարելով, թե ճակատագրի քմահաճույքի ենթակա են դարձել Աբխազիայի 100 հազար հայերը: