November 12, 2024

Փոխեք այս քաղաքականությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204)

Բաց նամակ հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին

Հայաստանի իշխանությունները և առաջին հերթին հանրապետության նախագահը հատկապես վերջին բախտորոշ ժամանակաշրջանում իրենց գործունեությամբ առավել ցայտուն դարձրին վտանգավոր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Ավելին, ՀՀ ՀՀՇ-ական որոշ պաշտոնյաներ ճգնում են հունից հանել արդեն ձևավորված և հանրաքվեով հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության ազգաշահ գործունեությունը:

Արցախի նկատմամբ դրսևորած անհեռատես քաղաքականությունը ամենից առաջ արտահայտվեց այն բանում, որ ՀՀՇ-ականները, շահարկելով «Ղարաբաղ կոմիտե» անվանումը և անցնելով իշխանության գլուխ, հետագայում գործնականորեն հրաժարվեցին Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու մասին 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումից: Այդ պատճառով Արցախի հայությունը գոյատևելու և անկախությունը հաստատելու համար հարկադրված էր նոր քաղաքական քայլ կատարել. 1991թ. սեպտեմբերի 2-ին վերամիավորել ԼՂԻՄ-ը և Շահումյանի շրջանը և հանրաքվեով հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Թվում էր, թե Հայաստանի Հանրապետությունը առաջինը պետք է ճանաչեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, սակայն Հայաստանի իշխանություններն այս անգամ էլ «անտարբեր» գտնվեցին և այսօր էլ շարունակում են նույն կուրսը վտանգված Արցախի նկատմամբ: Դա պարզորոշ դրսևորվեց հատկապես ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունների ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունից Ստեփանակերտ ժամանած մի խումբ բարձրաստիճան ղեկավարներ, իրենց համախոհներով, մի ամբողջ շաբաթ ճիգեր էին գործադրում ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում անպայման ընտրել միայն իրենց շահերն արտահայտող թեկնածուին` փոխանակ օգտագործելու Լաչին-Գորիս բացված ճանապարհը և առավելագույնս նպատակամղելու հանրապետության բոլոր ուժերը սպասվող լայնածավալ ագրեսիային դիմակայելու համար:

Որքան էլ զարմանալի ու զայրացուցիչ է, Հայաստանի որոշ ղեկավարներ ԼՂՀ նախագահի պաշտոնում իրենց թեկնածուի ընտրությունը կապում էին Արցախին ցույց տրվելիք հետագա օգնության հետ: Այս ամենը մեկ անգամ ևս ընդգծվեց ՀՀ Գերագույն խորհրդի հունիսի 15-ի նիստում առանձին պատգամավորների ունեցած ելույթներում (հատկապես Հ. Աղազարյանի և ուրիշների):

Հունիսի 15-ին տեղի ունեցած ՀՀ Գերագույն խորհրդի նիստում մի խումբ պատգամավորների (Ա. Բլեյան, Է. Եգորյան, Ա. Բաղդասարյան, Խ. Հարությունյան և ուրիշներ) ելույթներում արդեն բացահայտորեն դրսևորվեց իրեն համազգային համարող կազմակերպության և իշխանությունների վերաբերմունքը Արցախի կարգավիճակի վերաբերյալ: Այլ կերպ ինչպե՞ս գնահատել այն հանգամանքը, որ քառամյա արյունահեղությունից և մարդկային կորուստներից հետո, արհամարհելով ԼՂՀ-ի և ողջ հայության շահերը, բլեյանների, եգորյանների, բաղդասարյանների տիպի փանջունիները ճգնում են հայ ժողովրդի վզին փաթաթել այն անհեթեթությունը, ըստ որի Արցախի փրկության միակ ուղին Ադրբեջանի կազմում մնալն է: Արդյոք այս մտայնության և մտածված անվճռականության և թողտվության հետևանքը չէ՞, որ ցայսօր իրեն հերոսաբար դրսևորած, ամբողջովին հայկական Շահումյանի շրջանը և Թարթառ գետի հովտի գյուղերը (Թալիշ, Չայլու, Մատաղիս, Տոնաշեն) մեկ-երկու օրվա ընթացքում հանձնվեցին թշնամուն:

Ո՞ւր է տանում այս քաղաքականությունը մեր ժողովրդին: Մենք խորապես համոզված ենք, որ դա Արցախի հայաթափման արյունոտ ուղին է, իսկ մի փոքր ուշ` Զանգեզուրի, Սևանի կորուստը…

Մենք նաև նշում ենք, որ Գերագույն խորհրդի նստաշրջանում բյուրեղացվեց մի առողջ կորիզ, որն արժանի հակահարված տվեց բլեյականաթյանը եւ արտահայտեց հայ ժողովրդի դիրքորոշումը արցախահայության ազգային-ազատագրական պայքարի նկատմամբ։

Այսօր ակնհայտ է, որ Արցախի հիմնահարցի լուծման գործում ստեղծված քաղաքական անորոշությունը հանգեցրել է Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման զգալի թուլացմանը, միջոցների ոչ նպատակային եւ չծրագրավորված օգտագործմանը, հայության միասնական ուժերի ջլատմանը։

Պարո՛ն Լեւոն Տեր-Պետրոսյան, նախագահի պաշտոնում Ձեր ընտրություններին մասնակցել է մոտ կես միլիոն արցախահայ, որոնց մեծ մասը քվեարկել է Ձեր օգտին։ Հետեւաբար, Դուք պարտավոր եք ունկնդրել նաեւ նրանց կարծիքը Արցախի, ասել է թե՝ ողջ հայության ճակատագրի վերաբեյալ:

Այսօրվա սոցիալ-տնտեսական ծանր պայմսւններում հայտնված հայ ժողովրդի հանդուրժողակւսնությունն ու համբերությունը միայն պայմանավորված են իր զոհողությունները Արցախի հիմնահարցի լուծմանը նվիրելու պատրաստականությամբ։ Մեր կարծիքով, ժողովուրդը Արցախի հարցի լուծումը տեսնում Է այն տարբերակով, որը կբացառի Լեռնային Ղարաբաղի թողնելը Ադրբեջանի կազմում՝ ցանկացած կւսրգավիճակով։ Անվիճելի է, որ Ադրբեջանի կազմում Արցախի մնալը կբերի շուտափույթ հայաթափման, որն այսօր իրականացնում է թշնւսմին՝ ռազմական բոլոր միջոցներով։

Պարո՛ն նախազահ, մենք պահանջում ենք կտրուկ փոխել ՀՀ իշխանությունների քաղաքականությունը Արցախի նկատմամբ, հրաժարվել Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու վնասաբեր գաղափարից։ Արցախը մեր հայրենիքի մի մասն Է, նա ամբողջ հայերի հայրենիքն Է, նաեւ մեր չծնված մանուկների սուրբ օրրանը։ Իսկ հայրենիքի բախտի ու ճակատագրի տերը ողջ հայությունն Է։

Մենք միաժամանակ պահանջում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր քաղաքական-հասարակական ուժերի հետ սերտորեն համագործակցել եւ հնարավոր կարելիություններով զորավիգ կանգնել Արցախի ազգային-ազատագրական պայքարին: Շահումյանի եւ Մարտակերտ շրջանների` թշնամու կողմից զավթված գյուղերն ու շեները ազատագրելու համար:

Անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին նվիրված միջազգային ամեն կարգի խորհրդաժողովներում ԼՂՀ-ն ներկայացնեն եւ պաշտպանեն որպես լիիրավ եւ ինքնուրույն քաղաքական սուբյեկտի։

Անհանդուրժելի է Արցախի պաշտպանության եւ սոցիալ-տնտեսական օգնության հարցերը կապել քաղաքական եւ պաշտոնամոլական նեղլիկ շահերի հետ։ Արցախի հիմնահարցի լուծումը չպետք է ստանա որեւէ կուսակցական երանգ, քանի որ այն համազգային է եւ հրամայաբար պահանջում է ամբողջ հայության ուժերի համախմբում։

Լենսեր Աղալովյան (ֆիզմաթ, գիտ. դոկտոր), Սերգեյ Աբրահամյան (բանաս, գիտ. դոկտոր, պրոֆ.), Սմբատ Ավագյան (բանաս, գիտ. դոկտոր, պրոֆ.), Սեւակ Արզումանյան (բանաս, գիտ. դոկտոր, պրոֆ.), Ռազմիկ Բեգլարյան (տեխն. գիտ. դոկտոր, պրոֆ.), Սերգեյ Գրիգորյան (քիմ. գիտ. դոկտոր, պրոֆ.), Ռոմա Դալլաքյան (մանկ. գիտ. թեկնածու, վաստակավոր ուսուցիչ), Ռադիկ Մարտիրոսյան (ակադեմիկոս), Սերգեյ Մելքումյան (աշխարհ. գիտ. դոկտոր, պրոֆ.), Նորայր Մովսիսյան (գրող– լրազրող), Զորայր Խալափյան (գրող), Սիներիկ Հայրապետյան (կենս. գիտ. դոկտոր, պրոֆ.), Սուրեն Սուլեյմանյան (պրոֆ., վաստակաւ|որ երկրաբան)

(Նամակը ստորագրել են մտավորականության եւս 60 ներկայացուցիչներ)։
17 հունիսի, 1992թ., Երեւան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives