March 9, 2021

Տուժել են… կողոպուտի կազմակերպիչները

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242)

Հայտնի է դարձել կիրակի օրը արեւմտյան Վրաստանի Զուգդիդ քաղաքի մոտակայքում բեռնատար գնացքի կողոպուտի հետ կապված մանրամասնությունները։ Ինչպես լրագրողներին հաղորդել է արեւմտյան Վրաստանում Պետխորհրդի արտակարգ եւ լիազոր ներկայացուցիչ Ջոնի Կարչավան, տեղական բնակիչների 300 հոգիանոց ամբոխին այդ քայլին են մղել չորս երիտասարդներ։ Նրանցից մեկը մահացել է տեղում՝ էլեկտրական հոսանքի հարվածից։ Երկրորդը վնասվածքներ է ստացել։ Երրորդը ձերբակալվել է իրավական մարմինների կողմից։

Հետաքննությունը շարունակվում է։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives