March 9, 2021

Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ելցինի հետ

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off

«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517)

Սեպտեմբերի 15-ին կարճատեւ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հետ։ Ինչպես տեղեկացրել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, մոտ 45 րոպե տեւած առանձնազրույցի ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակի հարցեր։

Մասնավորապես՝ ռուբլու գոտու հետ կապված Ռուսաստանի ու Հայաստանի, ինչպես նաեւ ձմռան նախապատրաստական աշխատանքներում երկու երկրների համագործակցության խնդիրները։ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Բ. Ելցինը քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները, տարածաշրջանում ստեղծված կացությունը։ Հանդիպումից հետո ՀՀ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives