December 5, 2024

Տավուշը կանգնած է սահմանին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344)

«Երկիրը» պարբերաբար տեղեկություններ է հրապարակում հանրապետության սահմանամերձ շրջաններում իրավիճակի մասին, եւ մեր ընթերցողին հայտնի է, թե զանգվածային հարձակման ինչ փորձեր ձեռնարկեցին ադրբեջանցիները տարեվերջին։ Տավուշի շրջանում ստեղծված կացության մասին են պատմում շրջանի ջրային տնտեսության պետ Արթուր Երկանյանը եւ մարզադպրոցի տնօրեն Վարդգես Աթոյանը:

– Դեկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 4-ին ադրբեջանական գինված ուժերը հարձակում սկսեցին Տավուշի շրջանի սահմանագծի ողջ երկայնքով՝ Իջեւանի շրջանի հետ սահմանակից Պառավաքար գյուղից մինչեւ ադրբեջանական Գետաբեկի հետ սահմանակից Այգեձորը։ Շրջանի սահմանամերձ գյուղերի հողատարածություններում մինչեւ այժմ էլ մարտեր են ընթանում։ Մարտադաշտ նետած բազմաքանակ հետեւակից բացի թշնամին օգտագործում է մեծ թվով զրահատեխնիկա, հրետանի, «Գրադ» կայանքներ, ուղղաթիռներ եւ ՍՈԻ ինքնաթիռ։

Առաջին օրվա հարձակումն սկսվեց շատ անսպասելիորեն, բայց մեր ազատամարտիկները կարողացան կասեցնել թշնամու գրոհը եւ հետ շպրտել նրան՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի գգալի կորուստ։ Հարձակման թափն ու բնույթը վկայում էին այն նկատելի արդյունքների մասին, որոնց հասել են ադրբեջանցիներն իրենց բանակի ստեղծման գործում, բայց ակնհայտ է նաեւ, թե ինչպիսի բանակ է այդ, ինչպես է ստեղծվում եւ ինչ «ներշնչանքով» է կռվում. զոհված հրոսակներից շատերի մոտ գտնվեցին թմրադեղեր, եւ պարզ դարձավ, թե ինչու էին նրանք անվախորեն» գրոհի գալիս ողջ հասակով մեկ կանգնած։ Նաեւ դրանով է բացատրվում, մեր մարտիկների անկասկած արիությունից ու սխրագործելու ունակությունից զատ, մեր եւ նրանց կորուստների մշտական անհամամասնությունը:

Հարձակումը հետ շպրտվեց, թեեւ ռազմավարական նշանակության երկու բարձունքներ դեռեւս թշնամու ձեռքում են։ Ռմբակոծում են օր ու գիշեր, կան ավերածություններ, ցավոք նաեւ զոհեր ու վիրավորներ։ Անշուշտ, բարդ խնդիր է շրջանի պաշտպանությունը. 185կմ ձգվող սահման ունենք Ադրբեջանի հետ, սակայն շրջանի ողջ երիտասարդությունը ոտքի ելավ հայրենի հողը պաշտպանելու, իսկ ռմբակոծվող զյուղերի գրեթե ողջ բնակչությունը մնաց հայրենի օջախում։ Մի քիչ «թիկունքից» խեղճ ենք, բայց մեջքներս պինդ է, սրտներս՝ անհողդողդ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives