July 27, 2024

Վ.Ստուպիշինը պարզաբանում է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519)

Վերջին երեք շաբաթվա ընթացքում տարածաշրջանում ստեղծված բարդ իրադրության կապակցությամբ Թուրքիայի որոշ պաշտոնատար անձինք եւ քաղաքական պարագլուխներ հրապարակայնորեն հետեւյալ բնույթի բավականին խիստ հայտարարություններ են արել. «…Եթե Հայաստանը սկսի ռազմական գործողություններ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում, ապա 1921թ. Ռուսաստանի ու Թուրքիայի միջել կնքված Կարսի պայմանագրի համաձայն, Թուրքիան իրավունք ունի ռազմական գործողություններ սկսել Նախիջեւանի անվտանգությունը պաշտպանելու համար»։

«Նոյյան տապանի» թղթակիցը դիմել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վ.Ստուպիշինին այդ հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքով։ Ստապիշինը, մասնավորապես, ասել է. «1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը ոչ մեկին երաշխավորի լիազորություններով չի օժտել անդրկովկասյան հանրապետությունների, ներառյալ Նախիջեւանի վերաբերյալ։ Պայմանագրում այդ հարցով չկա եւ ոչ մի հոդված, ոչ մի տող, ոչ մի բառ։ Ուստի բոլորովին իզուր են որոշ թուրքական պետական գործիչներ ու քաղաքագետներ վկայակոչում այն, հիմնավորելով Թուրքիայի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու իրավունքը։ Ոչ Կարսի, ոչ նախորդ Մոսկվայի պայմանագրերը նման իրավունք չեն տալիս Թուրքիային։

Այսպիսով, գոյություն չունեցող «իրավունքի» մասին դատողությունները ոչ մի իրական հիմք չունեն, իսկ զենք ճոճել այն դեպքում, երբ ոչ մեկը «դրսից» չի սպառնում ոչ Նախիջեւանին եւ ոչ Թուրքիային, իսկ ղարաբաղյան կոնֆլիկտում քաղաքական լուծման հնարավորություն է նկատվում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ բանակցությունների ուղիով, առնվազն տարօրինակ է»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives