December 5, 2024

Վերջին հրաժեշտը ՀՀ ժողովրդական պատգամավորին

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 6 ապրիլի, 1991թ., շաբաթ

Երեկ հայ ժողովուրդը վերջին հրաժեշտը տվեց ՀՀ ժողովրդական պատգամավոր, «Հայգազարդշին» միավորման գլխավոր տնօրեն Գեորգի Անդրեյի Թաթարյանին: Մայրաքաղաքի կինոյի տանը, ուր դրված էր հանգուցյալի աճյունը, բազմահազար երևանցիներ, հանրապետության տարբեր շրջանների բնակիչներ, Խորհրդային Միության հանրապետություններից ժամանած պատվիրակություններ հարգանքի տուրք մատուցեցին իրապես ժողովրդական մարդու՝ Գեորգի Թաթարյանի հիշատակին: Այնուհետև սգո թափորը ուղևորվեց քաղաքային գերեզմանատուն, ուր տեղի ունեցավ սգո հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին Հայաստանի պետական իշխանության և կառավարության ղեկավարներ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives