October 27, 2024

Ստեփանավանի քաղխորհուրդը անվստահություն է հայտնում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)

ՀՀ ժողպատգամավորների Ստեփանավանի քաղխորհրդի հեր­թական նստաշրջանը քննարկել է ՀՀ նախագահին եւ կառավարու­թյանը անվստահություն հայտ­նելու հարցը, որը օրակարգ է մտցրել պատգամավորների ՀՅԴ ֆրակցիան։ Հարցը օրակարգ մտցնելու օգտին են քվեարկել մասնակից 37 պատգամավոր­ներից 27-ը։

Քաղխորհուրդը որոշում է ընդունել ՀՀ նախագահին եւ կա­ռավարությանը անվստահություն հայտնելու կապակցությամբ ՀՀ Գերագույն խորհրդին դիմելու մասին։

« Մեզ հայտնի է դարձել նաեւ, որ քաղխորհրդի որոշումը գտնվում է ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում, որ­տեղ փորձ է արվում, ինչ-ինչ պատճառականություններով, քվեարկության արդյունքները ճա­նաչել ապօրինի։ Իսկ քաղխորհրդի որոշման մեջ մասնա­վորապես ասված է. «Ստեփանավանի քաղաքային խորհուրդը նշում է, որ հանրապետությունում ստեղծվել է քաղաքական, տնտե­սական, ռազմական ճգնաժամային, տագնապալից իրավիճակ։ Ժողովուրդը գտնվում է սոցիալա­պես եւ իրավապես անպաշտպան իրավիճակում։

Իշխանությունների կողմից սթափ մոտեցում չի ցուցաբերվում երկրի տնտեսական կենտրոնաց­ված համակարգի ամրապնդման ուղղությամբ։ Հանրապետության ողջ տնտեսությունը քայքայման եզրին է, չի աշխատում գործա­րանների մեծ մասը։ Գտնվելով բացահայտ պատերազմական իրավիճակում՝ իշխանությունները վճռական միջոցներ չեն ձեռ­նարկում հայրենիքի պաշտպանու­թյան գործը ամուր հիմքերի վրա դնելու համար։ Շարունակ գնդա­կոծվում են մեր սահմանամերձ գյուղերը։ Հանրապետությունում ստեղծվել է անկառավարելի ու քաոսային վիճակ, քանի որ ցայ­սօր չի ստեղծվել հանրապետու­թյան Սահմանադրությունը, եւ փաստորեն գործում են խորհրդային նախկին սահմանադրու­թյունն ու օրենքները, որոնք հնա­րավորություն են տալիս իշխա­նություններին գործել կամայականորեն եւ խուսափել պատասխանատվությունից։

Այս ամենը իրենց բացասա­կան ազդեցությունն են թողնում նաև Ստեփանավանի տնտեսական ու սոցիալական բոլոր բնագավառների վրա։ Ստեփանավանի քաղաքային խորհուրդը որոշում է.

Դիմել ՀՀ Գերագույն խորհրդին,

  1. Անվստահություն հայտնել ՀՀ նախագահին եւ կառավարու­թյանը,
  2. Հրավիրել Սահմանադիր ժողով,
  3. Ներազդել կառավարաթյան վրա՝ Ստեփանավանը գործնականորեն ճանաչելու աղետի գոտի՝ նրա նկատմամբ անհապաղ կիրառելով աղետի գոտու կարգավիճակին համապատասխանող միջոցառամներ»:

«Ղարաբաղյան հիմնահարցը չպետք է քաղաքական գործիչների շահարկման առարկա դառնա»

«Ղարաբաղում խաղաղու­թյան հաստատման գործը չպետք է շահարկվի քաղաքական գործիչների կողմից, որոնք փորձում են այն փակուղի մտցնել», -«Սնարքի» թղթակցին ասել է Հա­յաստանի քաղաքագետների ասո­ցիացիայի նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, այն քաղա­քական գործիչները, որոնք երեկ պատերազմ էին խաղում, իսկ այսօր խաղաղության համար են ջանքեր թափում, վճռելով երկու ժողովուրդների համար ճակատա­գրական հարցեր՝ պարտավոր են կամ հաշվի նստել իրականության հետ կամ էլ հրաժարվել հակա­մարտության խաղաղ կարգավոր­ման ուղիներ որոնելուց։

Խոսելով վերջերս Մոսկվայում ստեղծված հայ-ադրբեջանական համաձայնեցնող հանձնաժողովի գործունեության մա­սին՝ Հ. Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանի ներկայացու­ցիչներին հաջողվել է ադրբե­ջանցիներին համոզել, որ հիմ­նահարցի լուծման անհրաժեշտ պայման է հանդիսանում Լեռ­նային Ղարաբաղի ժողովրդավա­րական ներկայացուցիչների մաս­նակցությունը բանակցությունների գործընթացին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives