December 3, 2024

Ստեղծվել է բռնագաղթվածներին օգնող հանձնաժողով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)

Հանրապետության շրջաններից բռնագաղթված բնակչությանն ընդունելու, տեղավորելու և օգնություն ցույց տալու համար ԼՂՀ նախարարների խորհուրդը որոշում է ընդունել հանրապետական հանձնաժողով ստեղծելու մասին: Որոշման մեջ նշվում է, որ վերջին հինգ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակման հետևանքով հանրապետության տարբեր վայրերից բռնագաղթվել են տասնյակ հազարավոր հայեր: Նրանց մի մասը տեղավորվել է Ստեփանակերտում, մյուս մասը` անվտանգ այլ շրջաններում: Բռնագաղթվածներն առաջին անհրաժեշտության ապրանքների կարիք ունեն: Հանձնաժողովը դիմել է հանրապետության բնակչությանը` սատար կանգնել ազգակիցներին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives