July 26, 2024

ՍՈՒ-25-ը ռմբակոծել է Խոջալուն

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234)

Ադրբեջանի ազգային բանակի ավիացիան հուլիսի 30-ին, կեսօրից հետո, խախտելով ԼՂՀ-ի օդային տարածքը, գրոհ ձեռնարկեց ազատագրված Խոջալուի վրա: Ռազմական ՍՈՒ-25 ինքնաթիռից երկու ավիացիոն ռումբ նետվեց գյուղի թաղամասերի վրա, որից հետո ինքնաթիռը հեռացավ դեպի Ադրբեջանի տարածքը: Զոհվել է երկու խաղաղ բնակիչ: Կան ավերածություններ:

Վերջին երկու ամսվա ընթացքում, ընդհանրապես, հաճախակի են դարձել Ադրբեջանի ազգային բանակի ռազմաօդային ուժերի հարձակումները ԼՂՀ հայկական բնակավայրերի վրա:

Հիշեցնենք նաեւ, որ նշված ժամանակահատվածում ԼՂՀ հակաօդային ուժերը ոչնչացչել են թշնամու ռազմական երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ եւ մեկ ուղղաթիռ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives