March 4, 2021

Ռուսաստանի պատվիրակը` Երեւանում

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)

Հունիսի 17-ին Արցախում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ եւ հակամարտության կարգավորմանն ուղղված քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Երեւան է ժամանել Ռուսաստանի Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի միջազգային հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Եվգենի Կոժոկինը։

Նա, ժամանելով Երեւան, հանդիպումներ Է ունեցել ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Ա. Մանուչարյանի և Գերագույն խորհրդի նախագահ Բ. Արարքցյանի հետ: Հանդիպումների ընթացքում Ե. Կոժոկինին սպառիչ տեղեկություններ է հաղորդվել ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից իրականացվող անմարդկային ագրեսիայի մասին: Հունիսի 18-ին Ե. Կոժոկինը կհանդիպի ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի և ՀՀ արտաքին գործոց նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives