July 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնակատար Եգոր Գայդարի պաշտոնական այցի մասին

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնակատար Եգոր Գայդարի պաշտոնական այցի մասին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540)

Կոմյունիկե Ռուսաստանի Դաշնության կառավարության  նախագահի պաշտոնակատար Եգոր Գայդարի պաշտոնական այցի մասին

Հայաստանի Հանրապետության հետ բանակցելու համար Հայստանանի Հանրապետության կառավարության հրավերով 1992թ. սեպտեմբերի 30-ին Երևանում էր գտնվում Ռուսաստանի պատվիրակությունը՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության  նախագահի պաշտոնակատար Եգոր Գայդարի գլխավորությամբ: Ռուսաստանի պատվիրակության մեջ ընդգրկված էին արտաքին գործերի, արտաքին տնտեսական, պաշտպանության, տրանսպորտի, վառելիքի ու էներգետիկայի նախարարությունների ու կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչներ:

Եգոր Գայդարին ընդունեց Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա զրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ, որը գլխավորում էր համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների ու կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը:

Երկու պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների շնորհիվ համաձայնագիր ստորագրվեց 1993 թվականին առևտրատնտեսական համագործակցությունը, միասնական դրամական համակարգի և համաձայնեցված դրամավարկային և վալյուտային քաղաքականության, առևտրական ռեժիմի, առևտրական ներկայուցուցչություններ հիմնելու, միջպետական կառույցներ ստեղծելու մասին, ինչպես նաև պայմանագիր Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին:

Հանգամանալի զրույցների և բանակցությունների ընթացքում  նաև արծարծվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Մասնավորապես ընդգծվեց բոլոր բնագավառներում Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռք բերված փոխհարաբերությունների սկզբունքները կարգավորող միջպետական պայմանագիրը երկու երկրների խորհրդարանների կողմից շուտափույթ հասունացած անհրաժեշտությունը:

Գոհունակությամբ նշելով Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունների պայմանագրաիրավական հիմքի կազմավորման գործում ձեռք բերված հաջողությունները կողմերը, դրա հետ մեկտեղ երկուստեք ձգտում արտահայտեցին շարունակել այդ հիմքի հետագա ընդլայնման ու խորացման ջանքերը: Նրանք պայմանավորվեցին մոտ ժամանակներս բանակցություններ անցկացնել առողջապահության ոլորտի, բարձրագույն կրթության բնագավառում համագործակցել, հեղինակային իրավունքների փոխադարձ պաշտպանություն և այլ հարցերի վերաբերյալ պայմանագրեր ու համաձայնագրեր կնքելու նպատակով:

Բանակցությունները անցան բարեկամության և փոխըմբռնման մթնոլորտում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives