December 3, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Չի բացառվում ռուս զինծառայողների մասնակցության հնարավորությունը

Չի բացառվում ռուս զինծառայողների մասնակցության հնարավորությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204)

«Ռուսաստանի խորհրդարանը լրիվ եւ հավաստի տեղեկատվություն չունի Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների մասին»,– հունիսի 18-ին հայտարարել Է Ռուսաստանի Գերագույն խորհրդի միջհանրապետական հարաբերությունների, տարածաշրջանային քաղաքականության եւ համագործակցության հարցերով կոմիտեի քաղաքական հարաբերությունների ենթակոմիտեի նախագահ Պ. Լիսովը։ «Սնարքի» թղթակցի հետ զրույցի ժամանակ նա չի բացառել Ղարաբաղի վերջին իրադարձություններին ռուսաստանյան զինծառայողների մասնակցության հնարավորությունը։

Լիսովի կարծիքով, բանակի ընդհանուր իրավիճակն այսօր այնպիսին Է, որ առանձին ստորաբաժանումներ հաճախ ինքնուրույնաբար են գործում, այլ ոչ՝ հրամանատարության հրամանով։ –Սակայն Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ Է՝ Անդրկովկասի զինված հակամարտությունում չեզոքության պահպանել»: Ռուսաստանի խորհրդարանի մամլո կենտրոնում «Սնարքի» թղթակցին հայտնել են, որ ընթացիկ նստաշրջանի օրակարգում Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության դիմումի քննարկման հարց չի մտցվել։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives