February 28, 2021

Ուղերձ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250)

ՀՀ արտաքին գործոց նախարարի տեղակալ Արման Նավասարդյանը՝ նախարարությունում կայացած մամլո ասուլիսում նշել է, որ օրերս ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Ա. Արզումանյանը ուղերձ է հղել Անվտանգության խորհրդի նախագահին, որով Հայաստանը պահանջել է շտապ հրավիրել Անվտանգության խորհրղի նիստ եւ քննարկել ԼՂ Հանրապետությունում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված ծանր կացությունը։

Մանրամասնորեն ներկայացնելով վերջին շրջանում ադրբեջանական ագրեսիայի ծանր հետեւանքները, ուղերձում այն կարծիքն է հայտնվում, թե հակամարտության կարգավորման, կրակի դադարեցման գործում մեծ դեր կարող են խաղալ ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի տեղակայումը ԼՂՀ-ում, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկարությամբ, ինչպես նաեւ ԼՂՀ դիտորդներ ուղարկելը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives