September 17, 2019

Շարունակվում է հայկական բնակավայրերի հրետակոծումը

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off

«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231)

Հուլիսի 26-ի երեկոյան հրթիռակոծվել եւ հրետակոծվել է Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղը, վիրավորվել է մեկ բնակիչ, ավերվել է մեկ տուն։ Գիշերվանից սկսած Արծվաշենը Կրասնոսելսկի հետ կապող ավտոճանապարհը դարձել է աներթեւեկելի։ Երեկ ժամը 14։30–ի դրությամբ ճանապարհը փակ էր։ Հայկական ուժերը առայժմ ձեռնպահ են մնում պատասխան քայլերից։ Իրադրությունը մնում է լարված։

Հրետակոծվել են նաեւ Կապան շրջկենտրոնը, ինչպես նաեւ Արարատի շրջանի Երասխավան գյուղը: Կապանում մեկ բնակիչ զոհվել է, կան վիրավորներ եւ ավերածություններ։ Երեկ, ժամը 18։30–ին ադրբեջանական ռազմական երկու ուղղաթիռներ, Նախիջեւանի տարածքից խախտելով հայկական սահմանը, գնդակոծել են Վայքի շրջանի հայկական պահակակետերը եւ հեռացել Նախիջեւանի Շադա ռազմական հենակետի ուղղությամբ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives