July 27, 2024

Շահսևանների արշավանքը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

«Մշակ», 30 նոյեմբերի, 1917թ., թիվ 256

Բելոսուվարից հեռագրում են.Շահսևանները մեծ խմբերով անցել են ռուսական սահմանը Բելոսուվարի ուղղությամբ, չխնայելով ոչինչ իրենց ճանապարհին, ոչնչացնում են ցանքերը, ոչնչացնում են ջրանցքները, կողոպտում են ազգաբնակչությանը։ Սահմանը փակ է։ Շահսևանները Պարսկաստան են տանում կողոպտված անասունը։

Շահսևաններին արտաքսելու համար անհրաժեշտ է խոշոր ուժ հեծելազորով և հետևակ զորագնդերով։ Կարող է սրի քաշվել ամբողջ ազգաբնակությունը։ Բելոսուվարի հարևան գավառում երկու օր է կատաղի կռիվ է զորքերի և բնակիչների միջև։ Լենքորանի և Զևատի գավառների զորքերը անզոր են դիմադրել բորբոքվող տարերային վտանգին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives