October 29, 2020
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Նպատակը մեր շարժումը ջարդելն է

Նպատակը մեր շարժումը ջարդելն է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Այս ամենի դիտավորությունը հասկանալի է. ոչինչ պատահական չի լինում: Սումգայիթի նպատակը մեզ վախեցնելն էր: Սրա նպատակը մեր շարժումը ջարդելն է, ժողովրդին բորբոքելը, քաոսային վիճակ ստեղծելը և այդպիսով ընդմիշտ Ղարաբաղի հարցը փակելը: Այնպես որ մենք պետք է շարունակենք մեր պայքարը, բայց լինենք զգոն: Եվ միշտ հաշվի առնենք հակառակորդի քայլերը:

Այժմ խնդրում եմ նախ՝ մինչև ժամը 10-ը ազատել հրապարակը, այստեղ մնալն իմաստ չունի, երկրորդ՝ եթե կոմիտեի անունից անծանոթ մարդիկ հայտնվեն, նրանց չենթարկվեք, շատ հավանական է, որ այդպիսի փորձեր լինեն: Մեր առջև դրված է մի մեծ խնդիր. պայքարը լինելու է երկարատև, կլինեն նաև զոհեր, բայց չպետք է հրաժարվել պայքարից, պետք է լինել զգոն: Իսկ վաղը առավոտյան ժամը 10-ին կհանդիպենք այստեղ:

Հայտնեք ձեր ծանոթներին, բարեկամներին, որ համազգային գործադուլ է լինելու: Եթե այս հրապարակը շրջապատվի զորքով, ապա միանգամից ուժի մեջ է մտնելու «մեռյալ քաղաք» սկզբունքը. գործադուլ՝ առանց միտինգների, առանց երթերի: Մենք միջոց կգտնենք՝ կհաղորդենք: Զորքի հետ ոչ մի ընդհարում:

Վ. Մանուկյանի ելույթը Ազատության հրապարակում օդանավակայանի դեպքերից անմիջապես հետո, 1988թ., հուլիսի 5
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives