September 28, 2020
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Նորին սրբություն Տ. Տ. Իլիա Բ Պատրիարք կաթողիկոսին համայն Վրաստանի

Նորին սրբություն Տ. Տ. Իլիա Բ Պատրիարք կաթողիկոսին համայն Վրաստանի

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 16 հունվարի 1992թ., թիվ 9 (354)

Թբիլիսի

Սիրեցյալ եղբայր մեր ի Քրիստոս:

Շաբաթներից ի վեր վշտահար սրտով հետևեցինք ձեր երկրի տագնապալի դեպքերին, հատկապես Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգություններին վրացի եղբայրների միջև:

Վստահ եղեք, որ տևապես աղոթում էինք, որ բարին Աստված համերաշխության և միասնության ոգի ներշնչի ձեր ազնիվ ժողովրդի բոլոր զավակներին:

Այսօր ողբում ենք ձեզ հետ մեկտեղ Թբիլիսիում զոհվածներին և աղոթում նրանց հոգիների համար, և մեր համեստ միջոցներից կուզենայինք ձեր հաշվին փոխանցել քառորդ միլիոն ռուբլի, զոհվածների ընտանիքներին, իբրև օգնություն:

Թող Տերը միշտ պահապան մնա վրաց մեր ժողովրդին և խաղաղությունը վերահաստատի վրացական պատմական հայրենիքում Ձեր օրհնության ներքև:

Հանուն հայ առաքելական եկեղեցու և համայն հայ հավատացյալ ժողովրդի, ներկայացնում ենք վշտակցությունը և մեր եղբայրական ջերմագին զգացումները:

Ի Քրիստոս եղբայրական և ողջագուրումներով`
ՎԱԶԳԵՆ Ա
Կաթողիկոս ամենայն հայոց

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives