December 5, 2024

Նախարարը քրեական պատասխանատվության չի կանչվի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 6 հոկտեմբերի, 1992թ., թիվ 192 (281)

Հայաստանի կառավարության մամլո կենտրոնի ղեկավար Վլադիմիր Մանոյանը Ա.Մ.-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հերքեց այն տեղեկատվությունը, ըստ որի քրեական գործ է հարուցվել հացամթերքի նախկին նախարար Ռաֆայել Շահբազիյանի դեմ:

Հիշեցնենք, որ Ռաֆայել Շահբազյանը անցյալ շաբաթ հեռացվեց աշխատանքից հացամատակարարման գործը ձախողելու մեղադրանքով: Նախագահի խորհրդական Վահան Փափազյանը Ա.Մ.-ի թղթակցի հետ անցյալ ուրբաթ ունեցած զրույցի ընթացքում  շատ խիստ արտահայտվելով այդ բնագավառի ղեկավարների հասցեին, շեշտել էր նրանց պատասխանատվության կանչելու անհրաժեշտությունը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives