July 27, 2024

Մ. Ռաֆայելլին տարածաշրջան կժամանի նոր առաջարկներով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 14 հունվարի, 1993թ., թիվ 6 (348)

Հունվարի 23-25-ին Բաքու, Երեւան եւ հավանաբար Ստեփանակերտ կայցելի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորման Մինսկի խորհրդաժողովի նախագահ Սարիո Ռաֆայելլին։ Այդ մասին նա տեղեկացրել է ՀՀ նախագահ Լ. Տեր–Պետրոսյանին ուղղված նամակում։ Միեւնույն ժամանակ նա ՀՀ նախագահին հայտնել է, որ ինքը տարածաշրջան է ժամանելու հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներով։

Մեկնաբանելով այդ իրադարձությունը, ՀՀ նախագահի մամլո քարտուղար Ռուբեն Շուգարյանը նշեց. «Այստեղ գալով, կարծում եմ, նրա համար շատ բան կպարզվի։ Շատ կարեւոր կլինի, որ Ադրբեջանից պահանջվի հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում` առանց նախապայմանների»։ Նշելով, որ ԵԱՀԽ-ի շրջանակներում այդ հարցը նորից փակուղի մտնելու դեպքում Հայաստանը իրեն կվերապահի Լեռնային Ղարաբաղի հարցը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում բարձրացնելու բոլոր իրավունքները, Ռ. Շուգարյանը հայտնեց, որ այդ մասին ՀՀ նախագահը տեղեկացրել է նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Բ. Ելցինին։ Ռուսաստանի կողմից այդ հարցը ՄԱԿ մտցնելու վերաբերյալ ոչ մի առարկություն չի եղել։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives