September 28, 2021

Մտավորականները համակարծիք են

  • by Archives.am
  • 29 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382)

Հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանի հայցադիմումում հանրապետության նախագահի դեմ բերված փաստերն ու մեղադրանքները պարզելու համար, փետրվարի 5-ին Մտավորականների միություն կազմակերպել էր հավաք, որին մասնակցում էին գիտության ու կրթության տարբեր բնագավառների շուրջ 500 մտավորականներ։ Հավաքի առաջին մասում մտավորականության ներկայացուցիչներն իրենց կարծիքներն էին արտահայտում հայցադիմում վերաբերյալ, իսկ երկրորդ մասում փորձագետների խումբը պատասխանում էր ծագած հարցերին։ Ելույթ ունեցողները բարձր գնահատելով Ա. Հովհաննիսյանի, որպես քաղաքացու եւ լրագրողի, այդ քայլը, կոչ արեցին մտավորականության ներկայացուցիչներին միանալու հայցադիմումին։ Հանրապետությունում ստեղծված իրավիճակը համարելով աղետալի, որի համար պատասխանատվության գլխավոր բաժինը պետք է կրի հանրապետության նախագահը՝ հավաքի մասնակիցները ընդունեցին որոշում, որը կհրապարակվի մամուլում։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives