December 6, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • «Մեծ պետությունները նոր մոտեցումներ պետք է առաջարկեն»

«Մեծ պետությունները նոր մոտեցումներ պետք է առաջարկեն»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347)

«Ելցին-Բուշ հայտարարությունը ազդանշան էր, որ մեծ տերությունները շահագրգռված են շարունակել արցախյան հիմնահարցի քննարկումները։ Հաշվի առնելով Ստոկհոլմում ԵԱՀԽ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո ստեղծված փակուղային իրավիճակը, նման կոչերը ենթադրում են, որ մեծ պետությունները նոր մոտեցումներ պետք է աոաջարկեն»,– ասել է ՀՀ ԳԽ պատգամավոր, Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի քարտուղար Սուրեն Զոլյանը։

Ա.Մ. –ի հետ զրույցի ընթացքում նա հիշեցրել է, որ ինչպիսի մոտեցումներ էլ որ առաջարկվեն, գոյություն ունի ՀՀ ԳԽ հուլիսի 8-ի որոշումը, որով Հայաստանը պարտավորվում է չճանաչել ԼՂՀ ժողովրդի կամքին հակասող որեւէ փաստաթուղթ:

«Այն չճշտված լուրերը, թե Ելցին-Տեր-Պետրոսյան հանդիպման ժամանակ քննարկվել է ռուս-ամերիկյան խաղաղարար զորքեր՝ պատերազմի գոտի մտցնելու տարբերակը, վկայում է, որ Ռուսաստանը որոշ չափով զիջում է իր դիրքերը տարածաշրջանում։ Երկար ժամանակ միակ գերիշխողը լինելով այստեղ, Ռուսաստանը փաստորեն դառնում է կրտսեր պարտնյոր՝ ընդունելով Ամերիկայի հնարավոր ներկայությունը։ Մյուս կողմից, նկատի ունենալով ԱՄՆ –ի մյուս կրտսեր պարտնյորին՝ Թուրքիային, պետք է սպասել, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի միջոցով կփորձեն ազդել Ադրբեջանի վրա, իսկ Ռուսաստանի միջոցով՝ Հայաստանի եւ ԼՂՀ-ի վրա»,– ավելացրել է Սուրեն Զոլյանը։

Նա նկատել է նաեւ, որ վերջին շրջանում բանակցություններում խիստ ակտիվացել է Թուրքիայի դերը։ ԵԱՀԽ–ի շրջանակներում ընթացող քննարկումների ժամանակ որպես հակամարտող կողմեր հանդես են գալիս ոչ թե Հայաստանը եւ Ադրբեջանը, այլ Հայաստանը եւ Թուրքիան։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives