July 27, 2024

Մարտունին և Հադրութը թշանմու հարվածի թիրախ են դարձել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241)

ԼՂՀ սահմանային գոտիներում իրավիճակը մնում է անհանգիստ։ Օգոստոսի 9-ին, ամբողջ օրվա ընթացքում եւ 10-ի առավոտյան ադրբեջանաբնակ Ամիրանլար, Մուղանլի եւ Կուրապատկինո գյուղերի տարածքներից ականանետներից, թնդանոթներից եւ հրասայլերից հրետանակոծության են ենթարկվել Մարտունի շրջկենտրոնը եւ քաղաքից դուրս գտնվող ինքնապաշտպանության ուժերի դիրքերը: Վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ։ Կան ավերածություններ։

Նույն օրը, օգոստոսի 9-ին  Ֆիզուլու շրջանի տարածքից հրթիռակրծության է ենթարկվել Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի դիրքերը: Վիրավորվել է երկու ազատամարտիկ։

ԼՂՀ ՆԳ նախարարությունից ստացված հաղորդագրության համաձայն, Աղդամի շրջանի  Գյուլափլի գյուղի տարածքից հրետակոծվել է Մարտունու շրջանի Ավդուռ գյուղը։ Արձակվել է 130 արկ։ Կան զգալի ավերածություններ։

Միեւնույն ժամանակ Ֆիզուլու շրջանի տարածքից «Գրադ» կայանքից, հրասայլերից եւ թնդանոթներից օգոստոսի 9-ի կեսգիշերին հրետակոծվել են Հադրութ ավանը եւ շրջանի Դուդուկչի գյուղը։ Արձակվել Է 100-ից ավելի արկ։ Զոհվել է երկու հայորդի։ Կան ավերածություններ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives